Մակրոնը հայտարարել է, որ Իրանում պատերազմը չի խանգարի Ֆրանսիային աջակցել Ուկրաինային
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային աջակցելու ջանքերը, և Իրանի դեմ պատերազմը չի շեղի երկրին այդ ուղուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
Nous gardons le cap.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 20, 2026
La Marine française a arraisonné ce matin en Méditerranée un nouveau bateau de la flotte fantôme, le Deyna.
La guerre en Iran ne détournera pas la France du soutien à l’Ukraine où la guerre d’agression de la Russie se poursuit.… pic.twitter.com/ZylRHZ8zHw
«Իրանում պատերազմը չի խանգարի Ֆրանսիային աջակցել Ուկրաինային, որտեղ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է», - հայտարարել է նա։
Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում բարձրացել են «ստվերային նավատորմի» մաս կազմող «Դեյնա» նավի վրա։
«Այս նավերը, որոնք շրջանցում են միջազգային պատժամիջոցները և խախտում ծովային օրենքը, շահույթ են ստանում պատերազմից։ Նրանք ձգտում են շահույթ ստանալ և ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։