Իրան

Իրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 19-ին հաջողությամբ հարվածել և մեծապես վնասել են ամերիկյան F-35 «ստելս» կործանիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times-ը՝ նշելով, որ առաջին անգամ է հինգերորդ սերնդի այդ կործանիչը խոցվում հակառակորդի կրակից։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ կործանիչը խոցվել է նոր առաջադեմ օդատիեզերական պաշտպանության համակարգով։ ԻՀՊԿ-ն նաև հրապարակել է խոցման տեսանյութը։

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ավիաբազայում այն բանից հետո, երբ, ենթադրաբար, խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։  ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաքելություն էր իրականացնում Իրանի երկնքում, երբ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։

Միջադեպին անդրադարձել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ F-35-ը ոչ միայն կործանիչ էր, այլև «ԱՄՆ բանակի անհաղթելիության խորհրդանիշ», և ևս մեկ անգամ «մարտի դաշտի իրողություններն ուղղակիորեն բախվում են քաղաքական խոսույթների հետ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում