Իրան

ԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC News

1 րոպեի ընթերցում

None
None

ԱՄՆ-ն առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կուղարկի ևս մի քանի հազար նավաստու և ծովային հետևակայինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC New-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Հրապարակման համաձայն՝ սպասվում է, որ առնվազն 2200 ծովային հետևակայինից բաղկացած 11-րդ ռազմարշավային ստորաբաժանումը (MEU) Սան Դիեգոյից Մերձավոր Արևելք կտեղափոխվի առաջիկա օրերին։ Հեռուստաալիքի աղբյուրները հայտարարում են, որ սա պլանավորվածից ավելի շուտ է։

Աղբյուրները նշում են, որ հետևակայինները կտեղակայվեն ԱՄՆ ռազմածովային ուժերի Boxer դեսանտային ամֆիբիա-նավի վրա։ Բացի այդ, գործողությանը կներգրավվի ևս երկու լրացուցիչ նավ, որոնց վրա նույնպես կտեղակայվեն զինվորականներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում