ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ երկրից տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանությունը հայտնել է X-ում։
«Մենք մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռանալ Սաուդյան Արաբիայից կոմերցիոն չվերթերով, եթե դա կարելի լինի անել անվտանգ։ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը մնում է բաց, սակայն հաճախ սահմանափակումներ են մտցվում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պահպանվող սպառնալիքի պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский