Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ հեռախոսազրույցների ընթացքում Արաղչին քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «Իրանի դեմ ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքները»։

Արաղչին հայտարարել է, որ Իրանի ենթակառուցվածքների վրա ամերիկյան և իսրայելական հարձակումը քայլ է՝ ուղղված լարվածության սրմանն ու տարածաշրջանի ապակայունացմանը։ Նա ընդգծել է այդ սպառնալիքների դեմ տարածաշրջանային երկրների միջև զգոնության և համակարգման անհրաժեշտությունը։

Նախարարը նաև մատնանշել է «Ամերիկայի և Իսրայելի անզգույշ և ահաբեկչական վարքագծի լուրջ հետևանքները»՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ջանք չի խնայի՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու քաղաքացիների անվտանգությունը։

Իրանի ԱԳ նախարարության տեղեկացմամբ՝ Արաղչին նաև հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր։  

Արաղչին դատապարտել է Շվեդիայի կառավարության կողմից Իսրայելի օգտին լրտեսության մեջ դատապարտված անձին ցուցաբերած ցավալի աջակցությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի իր ժողովրդի անվտանգությանը վերաբերող որևէ բան», - նշվել է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ստեներգարդը նշել էր, որ մահապատիժն «անմարդկային, դաժան և անդառնալի պատիժ» է, և որ դատապարտում է դրա կիրառումը բոլոր հանգամանքներում։

Իրան

Շվեդիայի ԱԳ նախարարը դատապարտել է Իրանում իր երկրի քաղաքացու մահապատիժը

Հայերեն Español فارسی Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը