Սպորտ

ԱՄԷ-Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպման չեղարկման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեդերացիան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հարգելի՛ երկրպագուներ, 

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: 

Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը:

Մարտի 19-ին Ժամը 12:00-ին էլ Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը»,- նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում