Իրան

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությունների

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությունների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Էմանուել Մակրոնն ասել է հանրապետության անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում, որի օրակարգում Իրանում և Մերձավոր Արևելքում իրավիճակն է եղել։

«Մենք այս հակամարտության կողմը չենք։ Հետևաբար՝ Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու կամ ազատելու գործողություններին ներկա պայմաններում»,-ասել է Մակրոնը։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում