Մերձավոր Արևելք

Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը

1 րոպեի ընթերցում

Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը

Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքը մարտի 14-ին ենթադրաբար հրթիռակոծվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղաթիռային հրապարակը խոցվել է հրթիռով»,- հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի պաշտոնյաներին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ գրոհի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ դեռևս հասանելի չեն։ Հստակ է միայն, որ դեսպանատան տարածքից ծուխ է բարձրանում։

Այս ընթացքում Մերձավոր Արևելքի որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ դեսպանատունը կարող էր գրոհի ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում