Իրան

ԱԷՄԳ-ն ստույգ ապացույցներ չունի, որ Իրանը չի զբաղվել միջուկային զենքի մշակմամբ. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն ստույգ ապացույցներ չունի, որ Իրանը չի զբաղվել միջուկային զենքի մշակմամբ. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունը չի կարող տրամադրել ստույգ ապացույցներ, թե Իրանը չի զբաղվել միջուկային զենքի մշակմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Գրոսին ասել է ռուսական կողմի հետ միջգերատեսչական խորհրդակցություններից հետո:

«Կցանկանայի այստեղ լինել առավելագույնս պարզ. հաշվի առնելով վերջին տարիներին ԱԷՄԳ-ի տեսչական մուտքի շատ սահմանափակ մակարդակն այնտեղ, հաշվի առնելով ուրանային արտադրանքի հարստացման մակարդակի բարձրացումը գործնականում մինչև զինագործական մակարդակ, և այն, որ խիստ սահմանափակվել էր մեր մուտքի հնարավորությունն Իրանի միջուկային ենթակառուցվածքների օբյեկտներ, մենք չենք կարող տալ ճշգրիտ և տեսանելի ապացույցներ, թե նման զենք իրականում չի ստեղծվել», - Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Գրոսին նաև հայտնել է, ԱԷՄԳ-ն ձգտում է օբյեկտիվության Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերում:

«Իրանական միջուկային ծրագիրը միշտ խնդրահարույց է եղել: Ես գործակալության ամենագլխավոր նպատակն այս առումով տեսնում եմ այն բանում, որ մնանք օբյեկտիվ: Ուստի մեր աշխատանքի էությունը պարբերական տեսչական ստուգումներն են՝ հաստատելու կամ հերքելու միջուկային զենքի մշակման պլանների գոյությունը», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում