Իրան

Լոնդոնը չի մեղմացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը չի մեղմացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան չի մեղմացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այդ մասին հայտարարել է Բրիտանիայի էներգետիկայի փոխնախարար Մայքլ Շենքսը։

ԱՄՆ-ն երկրներին թույլ է տվել գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք, որոնք մատակարարվում են ծովային ճանապարհով՝ փորձելով մեղմել Իրանի հետ հակամարտության տնտեսական հետևանքները։

Բրիտանացի նախարարը նախազգուշացրել է այս քայլի հետևանքների մասին. նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ստացել ավելի շատ միջոցներ ներդնել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի մեղմացնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները», - ասել է Շենքսը BBC Radio 4-ի Today ծրագրի եթերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում