Մերձավոր Արևելք

Դոհայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման. հնարավորությունից օգտվել է 10 անձ

2 րոպեի ընթերցում

Դոհայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման. հնարավորությունից օգտվել է 10 անձ

Դոհայում ՀՀ դեսպանությունը մարտի 12-ին ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման: Այս մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները, հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Նախարարությունից վստահեցրել են, որ Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Դոհայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և ցուցաբերել հնարավոր աջակցություն։ 

Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։ Քննարկումների և կարիքները գնահատման արդյունքում՝ ԱԳՆ կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր, ինչը ստացվել է ԱԳՆ և դեսպանության աշխատանքների արդյունքում։

Մարտի 12-ին Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։

Կատարում ՀՀ դեսպան Գևորգյանը ՀՀ քաղաքացիներին ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման:

Ըստ ԱԳՆ-ի՝ Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր` Հայաստան վերադարձի համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում