Մերձավոր Արևելք

Պարսից ծոցի երկրները նավթի արդյունահանումը կրճատել են օրական առնվազն 10 միլիոն բարելով

2 րոպեի ընթերցում

Պարսից ծոցի երկրները նավթի արդյունահանումը կրճատել են օրական առնվազն 10 միլիոն բարելով

Պարսից ծոցի երկրները հակամարտության ֆոնին նավթի ընդհանուր արդյունահանումը կրճատել են օրական առնվազն 10 միլիոն բարելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցում։

«Հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցով նավթի և նավթամթերքի հոսքերն օրական մոտ 20 միլիոն բարելից նվազել են մինչև նվազագույնը, այդ չափազանց կարևոր ջրային ուղու շրջանցման հնարավորությունները սահմանափակ են, իսկ պահեստարանները  լեփ-լեցուն են, Պարսից ծոցի երկրներն, ընդհանուր առմամբ, կրճատել են նավթի արդյունահանումն օրական առնվազն 10 միլիոն բարելով: Եթե նավագնացությունն արագ չվերսկսվի, մատակարարումներն ավելի կնվազեն», - նշվում է ԷՄԳ-ի զեկույցում:

Գործակալությունն արդեն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է նավթի մատակարարումների՝ պատմության մեջ խոշորագույն խախտման։

ԷՄԳ-ն կարծում է, որ եթե տարանցումն արագ չվերականգնվի «մատակարարումների որոշ այլընտրանքային երթուղիների ճկունության» շնորհիվ, ապա Պարսից ծոցի երկրները մարտ ամսին ընդհանուր առմամբ կդադարեցնեն օրական 7,9 միլիոն բարել նավթի և 9,9 միլիոն բարել հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը:

Գործակալության 32 անդամ երկրներ մարտի 11-ին հայտարարել են, որ իրենց պահուստներից բաց կթողնեն 400 միլիոն բարել նավթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում