Մերձավոր Արևելք

Մակրոնը G7-ի ղեկավարների հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Մակրոնը G7-ի ղեկավարների հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին կկազմակերպի տեսակոնֆերանս Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք կքննարկեն իրադրությունը Մերձավոր Արևելքում և դրա ազդեցությունն էներգետիկ պաշարների շուկաների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

«Բանակցությունները նվիրված կլինեն էներգետիկ իրադրությանը և դրա մեղմացման միջոցներին», - ասվում է Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում