Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանից արձակված հրթիռներ որսալու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանից արձակված հրթիռներ որսալու մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Լիբանանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռներ են որսացել, որոնցից մի քանիսն ընկել են բաց տարածքում։

«Իսրայելի մի քանի շրջաններում Լիբանանից արձակված արկեր են հայտնաբերվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են դրանցից մի քանիսը, և ևս մի քանիսն (արկեր - խմբ.) ընկել են բաց տարածքներում։ Հարված է գրանցվել նաև Իսրայելի կենտրոնում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակի տվյալներով՝ որոնողական-փրկարարական գործողություններ են իրականացվում այն ​​տարածքներում, որտեղ ստացվել են արկերի ընկնելու մասին հաղորդագրություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում