Մերձավոր Արևելք

Qatar Airways-ը սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա

1 րոպեի ընթերցում

Qatar Airways-ը սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա

Qatar Airways ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ մարտի 5-ից սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի՝ օգնելու տեղափոխել այն ուղևորներին, ովքեր պատերազմական իրադրությամբ պայմանավորված մնացել են տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում  արված հայտարարության մեջ ավիաընկերությունից տեղեկացրել են, որ նախատեսվում են թռիչքներ Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ։ Թռիչքի մյուս ուղղությունը լինելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից դեպի Ֆրանկֆուրտ։

Ավիափոխադրողը կոչ է արել ուղևորներին չուղևորվել օդանավակայաններ, քանի դեռ չեն ստացել պաշտոնական ծանուցում իրենց կողմից։

Qatar Airways-ից հիշեցրել են, որ ավիաընկերության՝ Դոհայից իրականացվող հիմնական չվերթները շարունակում են դադարեցված մնալ «Կատարի օդային տարածքի փակման պատճառով»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում