Իրան

Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի

1 րոպեի ընթերցում

Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) անհանգստությամբ է հետևում Իրանում և Մերձավոր Արևելքում իրականացվող ռազմական հարձակումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այդ մասին ԱԷՄԳ-ի խորհրդի հատուկ նիստում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նա տեղեկացրել է, որ այս պային ԱԷՄԳ-ն չունի տվյալներ, որ Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների հետևանքով հարված է հասցվել միջուկային որևէ օբյեկտի։

«Մենք որևէ տեղեկություն չունենք այն մասին, որ որևէ միջուկային օբյեկտ խփվել է կամ վնասվել», - ասել է նա 35 երկրներից բաղկացած խորհրդին ուղղված հայտարարության մեջ։ Գրոսին տեղեկացրել է, որ իրենք փորձում են կապ հաստատել Իրանի միջուկային կարգավորող մարմինների հետ, սակայն դեռևս որևէ արձագանք չունեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում