Իրանը քննարկում է Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլին

3 րոպեի ընթերցում

Իրանը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլին նրա մասնակցությանը, այս հարցը քննարկվում է։ Ես դեռ չեմ կարող ձեզ վերջնական պատասխան տալ, բայց այս թեման բարձրացվել է, քանի որ նա նույնպես որոշակի դեր է խաղացել նախորդ փուլում», - նշել է Բաղային։

ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտներ հնարավոր այցելության առնչությամբ դիվանագետը պարզաբանել է, որ «այս հարցը պահանջում է համաձայնություն կոնկրետ ընթացակարգի վերաբերյալ, որը պետք է մշակվի՝ հաշվի առնելով բոլոր ասպեկտները, այդ թվում՝ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և այդ օրենքով սահմանված ընթացակարգը»։ 2025 թ. հունիսին Իսրայել-Իրան պատերազմից հետո Իրանն արգելել էր ԱԷՄԳ տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներ։

«Մենք դեռևս այդ փուլում չենք գտնվում, չնայած գործակալության հետ մեր համագործակցության շրջանակներում փոխանակումներ և շփումներ են ընթանում մշտական ​​հիմունքներով», - հավելել է նա։

2026 թ. հունվարին Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը։ Վաշինգտոնն այնուհետև հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային ծրագրից լիակատար հրաժարում: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք մտադրություն չունեն ատոմային ռումբ մշակելու:

Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Օմանում։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։

Հայերեն Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը