Հայաստան

YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը

2 րոպեի ընթերցում

YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը

YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թերևս, նկատել եք, որ Հայաստանում Youtube-ի հոլովակների արանքում սկսել են ի հայտ գալ գովազդային հոլովակներ։ Սա նշանակում է, որ պայմանավորվածության համաձայն՝ Youtube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը, և հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում։ Սա լավ լուր է բոլոր այն մարդկանց համար, որոնք մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել։ Այսինքն, այդ գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։ Սրանով մենք շատ կարևոր քայլ ենք կատարում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ Youtube-ը բավականին բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ մեզ մոտ նաև տեսողական բովանդակության որակը կլավանա։ Եվ, իհարկե, տեսողական բովանդակություն ստեղծող մարդկանց համար վաստակի նոր աղբյուր է առաջանում, ինչի առիթով կարող ենք այդ մարդկանց շնորհավորել և հույս հակտնել, որ այդ բովանդակությունը կլինի հնարավորինս գիտելիքահենք, գեղագիտահենք։ Եվ, իհարկե, հույս ունենք, որ այն կնպաստի մեր հանրային հարաբերությունների բարելավմանը»,- ասել է Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում