Գերմանիայի ԱԳ նախարարը Հունգարիային կոչ է արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն արգելափակելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Հունգարիային կոչ է արել վերանայել Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի ընդունումն արգելափակելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես զարմացած եմ Հունգարիայի դիրքորոշման պատճառով: Մենք դա կքննարկենք մեր հունգարացի գործընկերների հետ.... Մենք ևս մեկ անգամ հունգարացիներին կներկայացնենք մեր փաստարկներն ինչպես Բուդապեշտում, այնպես էլ այստեղ՝ Բրյուսելում, և կխնդրենք նրանց վերանայել իրենց դիրքորոշումը», - ասել է Վադեֆուլը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս:

Դիվանագետը շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, որը նախատեսվում էր ընդունել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցին ընդառաջ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ փաթեթն, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի Հունգարիայի դիրքորոշման պատճառով:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը: Այս քայլով Հունգարիան փորձում է Ուկրաինային ստիպել վերսկսել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: Սլովակիան և Հունգարիան Կիևին մեղադրում են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար:

Եվրոպա

ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Կալաս

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը