Եվրոպա

ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Կալաս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Կալաս

Եվրամիության երկրներն, ամենայն հավանականությամբ, համաձայնության չեն հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսվում էր ընդունել Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է Հունգարիայի դիրքորոշմամբ, որը դեմ է առաջարկվող սահմանափակող միջոցներին:

«Վաղը (խմբ.՝ փետրվարի 24-ին) այս սարսափելի պատերազմի չորրորդ տարելիցն է, և, անշուշտ, քննարկում կլինի պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ: Բայց ինչպես բոլորդ գիտեք, կարծում եմ՝ այսօր դրա հետ կապված առաջընթաց չի լինի, սակայն մենք անպայման կպնդենք.... Մենք շատ լուրջ հայտարարություններ ենք լսել Հունգարիայից, և ես չեմ կարծում, թե նրանք կփոխեն դիրքորոշումը», - ասել է նա Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը: Այս քայլով Հունգարիան փորձում է Ուկրաինային ստիպել վերսկսել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: Սլովակիան և Հունգարիան Կիևին մեղադրում են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում