Սպորտ

Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել

1 րոպեի ընթերցում

Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել

Երևանի քաղաքապետարանը շուտով նախատեսում է սկսել մայրաքաղաքում ֆուտբոլի 16 բացօթյա դաշտերի շինարարությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում, անդրադառնալով դպրոցներում մարզադահլիճների, ինչպես նաև մայրաքաղաքում  բացօթյա ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերին, այս մասին տեղեկացրեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը

«Ունենք նախագծման ավարտի փուլում գտնվող 3 և 2 նախագծվող դպրոցական ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Ունենք ևս 16 ֆուտբոլի դաշտերի նախագծման ընթացք, որոնց բոլոր մրցույթները կայացել են և պլանավորում ենք շուտով արդեն անցնել շինարարությանը»,-մանրամասնեց Թևոսյանը։

Նրա ներկայացմամբ՝ անցած տարվա ծրագրերի շրջանակում հիմնովին նորոգվել և մարզագույքով համալրվել է Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում