Գրոսին և Օմանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին են ներկայացրել Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատվիրակությունն Իրանի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսայիդիի հետ, որոնք ամերիկացիներին են ներկայացրել Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Այսօր առավոտյան ամերիկյան կողմը բանակցություններ է վարել Օմանի արտաքին գործերի նախարարի և ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ, և Իրանի դիրքորոշումը միջուկային (ծրագրի), պատժամիջոցների վերացման և ցանկացած համաձայնագրի շրջանակների վերաբերյալ փոխանցվել է ամերիկյան կողմին», - ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլը նախորդից տարբերվում է ԱԷՄԳ-ի տնօրենի հետ «իրանական և ամերիկյան կողմերի» խորհրդակցություններով։

Բաղային նաև հայտնել է, որ Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններն արդեն մեկնարկել են։ Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։

Իրան

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները

Հայերեն Русский

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր