Իրան

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները

Շվեյցարիայում մեկնարկել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն տեղական ժամանակով մինչև կեսօր։ Բաղային նշել է, որ կողմերն իրենց տեսակետները ներկայացնում են միջնորդին։

Բանակցությունների հիմնական թեման կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ։

Ավելի ուշ, ըստ ԱԳՆ խոսնակի, Իրանի արտգործնախարարը կմասնակցի ՄԱԿ-ում միջազգային հանդիպման և կներկայացնի Իրանի դիրքորոշումները։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում