Իրան

Ժնևում ավարտվել է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Ռաֆայել Գրոսիի հետ

2 րոպեի ընթերցում

Ժնևում ավարտվել է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Ռաֆայել Գրոսիի հետ

Շվեցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրոսին գրել է X միկրոբլոգի իր էջում։

«Հենց նոր ավարտեցի Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ խորը տեխնիկական քննարկումները՝ վաղը Ժնևում նախատեսված կարևոր բանակցությունների շրջանակում»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանից մեկնել է Ժնև՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների երկրորդ փուլին, ինչպես նաև առանձին դիվանագիտական ​​հանդիպումներ անցկացնելու նպատակով։

Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ բանակցությունները նախատեսված են փետրվարի 17-ին և կանցկացվեն Օմանի միջնորդությամբ։

Փետրվարի սկզբին Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում