Իրան

Արաղչին կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Արաղչին կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ փետրվարի 16-ին Ժնևում՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ, կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրում է կատարել X-ի իր էջում։

«Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ՝ խորը տեխնիկական քննարկման նպատակով։ Երեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ կհանդիպեմ Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդի հետ։

Ես ժնևում եմ՝ արդար և հավասար համաձայնության հասնելու իրական գաղափարներով։ Ինչը սեղանին չէ՝ հնազանդությունը սպառնալիքներից առաջ», - գրել է Արաղչին X-ում։

Փետրվարի սկզբին Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել էին բանակցությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու նպատակով։

Թեպետ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով նաև ոչ միջուկային հարցեր, ինչպես օրինակ՝ Իրանի հրթիռային պաշարների հարցը, սակայն Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի սահմանափակումները միայն պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է։ Պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնել մեղմել միջուկային զենքի վերաբերյալ առկա մտահոգությունները՝ «կառուցելով վստահություն, որ հարստացումը խաղաղ նպատակներով է և այդպես էլ կմնա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում