Չինաստանը կնվազեցնի ԵՄ-ից կաթնամթերքի ներմուծման մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը զգալիորեն մեղմացրել է Եվրամիությունից կաթնամթերքի ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ մեկուկես տարվա ստուգումից հետո կայացնելով վերջնական որոշում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նշվում է, որ ըստ Չինաստանի առևտրի նախարարության՝ մաքսատուրքերը կկազմեն 7,4%-ից մինչև 11,7%՝ կախված ապրանքի կատեգորիայից և արտահանողից։ Դրանք կսահմանվեն փետրվարի 13-ից՝ հինգ տարի ժամկետով։

Դեկտեմբերին Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ ստուգման նախնական արդյունքները բացահայտել են ԵՄ-ում ճյուղի սուբսիդավորման փաստեր։ Այդ կապակցությամբ գերատեսչությունը տարածաշրջանից կաթնամթերքի ներմուծման համար դեկտեմբերի 23-ից 21,9-42,7% մաքսատուրքեր է սահմանել։

Պեկինը կաթնամթերքի և այլ ապրանքների, այդ թվում՝ խոզի մսի եվրոպական մատակարարումների ստուգումը սկսել է 2024 թվականին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հայտարարեց չինական էլեկտրամոբիլների՝ ԵՄ ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։

Չինաստանի առևտրի նախարարության դիրքորոշման մեղմացումը վերջնական որոշման հարցում կարող է ազդակ լինել Պեկինի և Բրյուսելի միջև հարաբերությունների աստիճանական կայունացման մասին։

Հայերեն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters