Համազգային թատրոնը Երվանդ Քոչարի և նրա հերոսների հետ «Քարը» ներկայացմամբ սեր խոստովանեց Հայաստանին
10 րոպեի ընթերցում
Քարը, ինչպես համազգայինցիներն են մեկնաբանում, և՛ Հայաստանն է, և՛ ճակատագիրը, և՛ այն նյութը, որով ականավոր քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարն արտահայտել է իր սերը հայրենիքի նկատմամբ։ Ոգեշնչված Քոչարի ստեղծագործություններից, քարի փիլիսոփայությունից, «Սասնա ծռեր» էպոսից, որում արտացոլվում են հայի ուժն ու ոգին, երիտասարդ դերասան, ռեժիսոր Անդրանիկ Միքայելյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է «Քարը» խոհափիլիսոփայական ներկայացում-խճանկարը։
Այն հանդիսատեսին հնարավորություն է տալիս գեղագիտական մեծ բավականություն ստանալ բեմադրական, նկարչական լուծումներից, դերասանական ճկուն խաղից, հզոր ու լիրիկական երաժշտությունից և արտիստների հետ չարենցյան, սահյանական ոգով ճամփորդել հայոց պատմության էջերով և կրկին ու կրկին փաստել, որ հայրենիքը բարձրագույն արժեք է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ յուրօրինակ, անկեղծ ներկայացումը, նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին, Համազգայինի բեմում էր փետրվարի 10-11-ին։
Ներկայացման ավարտից հետո Անդրանիկ Միքայելյանն իսկապես հուզված էր։ Խոստովանեց՝ մի քանի տարի է՝ իրեն շատ է մտահոգում հայրենիքի, հայի հարցը։ Կրկնեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը՝ նշելով, որ հայրենիքից ավելի կարևոր հեքիաթ իր համար այժմ չկա։
Չարենցի տողերը, որոնք ասես աղոթք լինեն, ներկայացման սկզբից մինչև վերջ պարբերաբար հնչում են բեմում։ Հանդիսատեսն, անկախ իր կամքից, դերասանների հետ կրկնում է այն՝ հասկանալով, թե որքան մեծ նշանակություն ունի հայի ինքնության հարցը։
«Բոլորս գիտենք այդ բանաստեղծությունը, հազար անգամ ենք լսել ու արտասանել, բայց ես ուզում էի մի հարյուր անգամ էլ լսվեր ու հնչեր այն, անդադար։ Միայն այդ էր. ուրիշ հեքիաթ չկար։ Ինձ համար այս ներկայացումը նաև սիրո խոստովանություն է։ Իմ շրջապատը, իմ տունը, իմ ընտանիքը, մեր թաղի մեծերն ու փոքրերն ասես կոտրված են, ընկճված են, հոգով թուլացած են։ Ցանկանում էի ասել, որ պետք չէ թուլանալ, մենք կանք, մենք ուժեղ ենք։ Այդ ամենն իմ զգացածն է, բայց ներկայացվում է Երվանդ Քոչարի հայաստանյան ստեղծագործական շրջանի միջոցով։ Գալով Հայաստան՝ Քոչարն իր քանդակներով, կտավներով անդրադարձավ հայոց պատմության հերոսներին՝ Սասունցի Դավթին, Վարդան Մամիկոնյանին և այլոց։ Նա էլ նախորդ դարում էր ցանկանում արթնացնել մեր լեգենդներին, իսկ ներկայացման վերջում մենք եկանք դեպի «Մարդ-քաղաք» շարքը, հնից դեպի նորը»,-պատմեց ռեժիսորը։
Միքայելյանը կարծում է՝ թե՛ ինքը, թե՛ ստեղծագործական կազմը «Քարը» ներկայացմամբ ինքնամաքրվեցին։ «Քարը կամք է, քարը հավատ է, քարը պար է, քարը երգ է, քարը վանք է, քարը մենք ենք։ Ինձ թվում է՝ ամեն ազգ ինչ-որ բան է՝ հող, ջուր և այլն, մենք քարն ենք»,-ընդգծեց ռեժիսորը։
Անդրանիկ Միքայելյանը ոչ միայն բեմադրել է ներկայացումը, այլև հանդես է գալիս որպես դերակատար, նրան ընկերակցում են Մանվել Սարգսյանը, Հարություն Հովհաննիսյանը, Նարեկ Ալեքսանյանը, Արման Չոփիկյանը, Միլենա Ղազարյանը, Մարիա Սեյրանյանը։
Հարություն Հովհաննիսյանը տարբեր ներկայացումներում աչքի է ընկել դերասանական գեղեցիկ խաղով, ճկունությամբ ու էներգիայով։ Հիշում է ռեժիսոր Զառա Անտոնյանի The Best Of Shakespeare ներկայացումը, որն իրենց կուրսի դիպլոմային աշխատանքն էր, և որում նրա խաղընկերներն էին Անդրանիկ Միքայելյանը, Մանվել Սարգսյանը, Նարեկ Ալեքսանյանը և այլք։ Խոստովանեց՝ շատ են սիրել Անտոնյանի ոճն ու ձեռագիրը, որը դարձել է իրենց ներկայացումների անբաժան մասը։
«Քարը» բեմադրության մեջ ևս առկա են այն ազատությունը, անսպառ էներգիան ու կիրքը, որոնց հանդիպել ենք տղաների այլ բեմադրություններում։ Ներկայացման մեջ Հարությունը բնորդ է, բռնցքամարտիկ է, Սասունցի Դավիթն է, Չարենցն է...
«Այս գործը նվիրված է Երվանդ Քոչարին, սակայն քանդակագործի կենսագրությանն անդրադարձը քիչ է։ Անդրանիկը չափազանց շատ հույզ է ներդրել այս բեմադրության մեջ, և ինձ դա ոգեշնչում է։ Նա մեզ է փոխանցում իր պատկերացրած հայրենասիրությունը։ Նա միայն անկեղծություն է պահանջում, այն կռիվը, որ կուտակվել է մեր ներսում, ուզում է՝ դուրս հորդա։ Տեսարանում, որում բռունցքներով հարվածում եմ քարին, ծախսում եմ ամբողջ էներգիաս, բայց Անդրանիկը գիտի, որ դա ինձ հոգեկան բավարարվածություն է պատճառում»,-նշեց դերասանն ու հավելեց՝ ցանկանում են բուժել հանդիսատեսի հոգին, իսկ նյութն այնպիսին է, որ թույլ է տալիս անընդհատ բացահայտել ինքդ քեզ։
«Քարը» երաժշտական ազդեցիկ լուծումներով, իր հոգեթով ձայնով հարստացնում է երաժիշտ Սևադա Համբարչյանը։
Նա ոգեշնչվել է Քոչարի քանդակներից, Սասունցի Դավթից, դերասանների խաղից ու բեմադրության տրամադրությունից՝ կատարելով մշակումներ, ստեղծելով յուրօրինակ երաժշտություն, որը համահունչ է այն ամենին, ինչ կատարվում է բեմում։ «Թատրոնը երաժշտություն է, ամեն տեսարան ունի իր մեղեդին, որը պետք է գտնել ու ցույց տալ։ Փորձել եմ անել դա և հույս ունեմ, որ հանդիսատեսին այն դուր կգա»,-նշեց Համբարչյանը, որը սիրով է համագործակցել թե՛ ռեժիսորի, թե՛ դերասանների հետ, որոնց լավագույնն է համարում իրենց գործում։
Աշխատելիս հաշվի է առել նրանց կարծիքը։ Համբարչյանի նպատակն է եղել տեղ հասցնել ռեժիսորի միտքը։ «Սա իմ համերգը չէ, սա ներկայացում է, և պետք է ամեն բան ռեժիսորի սրտով լինի»,-ընդգծեց Սևադան ու հավելեց և՛ երաժշտությունը, և՛ «Քարը» ներկայացումը հետաքրքիր ժանրում են, որը դժվար է որևէ կերպ մեկնաբանել։
Թատերասերները հոտնկայս ծափահարություններով ընդունեցին ներկայացումը, իսկ համազգայինցիները խոստացան առաջիկայում ևս հանդես գալ նոր ու հետաքրքիր առաջնախաղերով՝ տոնելով թատրոնի հիմնադրման 35-ամյակը։
Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված «Քարը» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում
Նարինե Գրիգորյան․ Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված «Քարը» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում