Կանադայում զանգվածային հրաձգության պատճառով Քարնին չեղարկել է Մյունխենի անվտանգության համաժողով այցը

1 րոպեի ընթերցում

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո երկրի վարչապետ Մարկ Քարնին չեղարկել է Գերմանիա կատարելիք այցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

Քարնին պետք է ներկա գտնվեր Մյունխենի անվտանգության համաժողովին, որն անցկացվելու է փետրվարի 13-15-ը։ Համաժողովը կհյուրընկալի ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարների, որոնց քննարկման օրակարգում են տարբեր թեմաներ՝ արհեստական ​​բանականությունից մինչև կարևորագույն մատակարարման շղթաներ, աջակցությունն Ուկրաինային և ՆԱՏՕ-ին։

Կանադայի Թամբլեր Ռիջ համայնքի դպրոցում կին հրաձիգը կրակ է բացել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին։ Եվս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Հրաձիգն ինքնասպան է եղել։

Աշխարհ

Կանադայում դպրոցում և տանը կնոջ կողմից իրականացված հրաձգությունների հետևանքով կա 9 զոհ

Հայերեն

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով