Թրամփը մեծ ձեռքբերում է համարում Պուտինի կողմից մեկ շաբաթով Ուկրաինայի ուղղությամբ հարվածների դադարեցումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է իր խոսքը և մեկ շաբաթ չի հարվածել ուկրաինական քաղաքներին, ինչը, նրա կարծիքով, արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Լրագրողը նշել է, որ Ռուսաստանը համաձայնել էր հարվածների դադարի ցուրտ եղանակի ընթացքում և այժմ վերսկսել է Ուկրաինայի ուղղությամբ հարձակումները։

«Խոսքը կիրակիից կիրակիի մասին էր (խմբ.՝ մինչև փետրվարի 1-ը)։ Նա (խմբ.՝ ՌԴ նախագահը) նորից շատ ծանր հարվածներ է հասցրել անցյալ գիշեր։ Նա համաձայնել էր։ Նա պահեց իր խոսքը», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ նույնիսկ մեկ շաբաթով հարվածների դադարը  ձեռքբերում է։

«Մեկ շաբաթն էլ մեծ բան է։ Մեզ ցանկացած բան ձեռնտու է, որովհետև այնտեղ իսկապես շատ ցուրտ է», - նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ կցանկանար, որ ՌԴ նախագահն ավարտեր պատերազմը։  

Հունվարի 29-ին կաբինետի նիստում Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին և ուկրաինական մյուս քաղաքներին։ Կրեմլի խոսնակը հաստատել էր, որ Թրամփը խնդրել է հարվածները դադարեցնել մինչև փետրվարի 1-ը:

Փետրվարի 3-ի գիշերը Ուկրաինան հայտնել է, որ ռուսական կողմը զանգվածային հարվածներով թիրախավորել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները՝ արձակելով ավելի քան 70 հրթիռ, 450 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստան

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ