Եվրոպան պետք է նոր գործընկերներ փնտրի իսկական անկախության համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Եվրոպացիները շարունակում են իրենց համարել Միացյալ Նահանգների դաշնակիցներ, սակայն պետք է գործընկերային հարաբերություններ հաստատեն այլ երկրների հետ՝ իսկական անկախություն ձեռք բերելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն La Depeche թերթի ընթերցողների հետ հանդիպման ընթացքում:

«Այս դարի ամենամեծ մարտահրավերը հնարավոր հակամարտությունն է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև: Եթե Եվրոպան որոշի անկախ լինել, նա կկարողանա իր կողմը գրավել աշխարհի այն երկրների մեծամասնությանը, որոնք հրաժարվում են լինել այս տերություններից որևէ մեկի վասալները: Դա պահանջում է մեր ռազմավարական ինքնավարության ամրապնդում և ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների ստեղծում Հարավարևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի հետ, որտեղ ուժեղ է ազատ մնալու կամքը», - ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիան և Եվրոպան մնում են Միացյալ Նահանգների դաշնակիցները, բայց չեն ենթարկվում նրա քաղաքականությանը:

«Մենք ամերիկյան ազգի դաշնակիցներն ենք, այլ ոչ թե անձամբ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփի դաշնակիցները», - ասել է նա:

Այն միջոցների թվում, որոնք Ֆրանսիայի կողմից ձեռնարկվում են  ավելի մեծ ինքնուրույնության հասնելու համար, Բարոն հիշատակել է պաշտպանության ծախսերի ավելացումը, ինչը, նրա խոսքով, կոչված  է պաշտպանելու Փարիզը «կայսրությունների գիշատիչ ախորժակից»։

Իսկ եվրոպական մակարդակում նա անհրաժեշտ է համարում հասնել ռազմական սարքավորումների ստանդարտացման։

Բարոն նաև նշել է, որ առաջնահերթ խնդիր է եվրոպացիներին ընդհանուր նախագծերի շուրջ միավորելը, մասնավորապես՝ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում։ Ինչ վերաբերում է առևտրային հարաբերություններին, նախարարն առաջին հերթին գինու և այլ մթերքների ֆրանսիացի արտահանողներին կոչ է արել «փնտրել հուսալի գործընկերներ, որոնք անհեթեթ մաքսատուրքեր չեն սահմանի մեկ վայրկյանում»:

Հայերեն

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ