Եվրոպա

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

2 րոպեի ընթերցում

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկությունը երեք ամիս հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկրում միջուկային զենքի տեղակայումն արգելող սահմանադրության համապատասխան հոդվածի չեղարկման օգտին լիագումար նիստում քվեարկել է 106 պատգամավոր, 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 18-ը քվեարկել է դեմ։

«Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարումը վերացնում է անվտանգության ոլորտում իրավաբանական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից», - հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։

Սեյմի որոշումը նախատեսում է, որ Սահմանադրությունից կհանվի 137-րդ հոդվածը, որն արգելում է զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը Լիտվայի տարածքում։ Նույն հոդվածն արգելում է նաև օտարերկրյա ռազմակայանների առկայությունը։ Վիլնյուսն այժմ  ձգտում է հասնել նրան, որ հանրապետությունում նման ռազմակայան տեղակայի Միացյալ Նահանգները։

Սեյմը պետք է սահմանադրության փոփոխության օգտին քվեարկի երկու անգամ՝ եռամսյա ընդմիջմամբ։ Նորամուծությանը պետք է հավանություն տա որակավոր մեծամասնությունը՝ 94 պատգամավոր 141-ից։ Երկրորդ քվեարկությունը նախատեսված է հունվարի 12-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում