Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային երկրների հետ դիվանագիտական ​​խորհրդակցությունների շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող զարգացումների վրա։

Իրանի դիվանագիտական ​​ջանքերի շրջանակներում վերջին շաբաթներին Արաղչին շփումներ է պահպանել տարածաշրջանային գործընկերների հետ՝ մասնավորապես տարածաշրջանային զարգացումների և Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։

Փետրվարի 1-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների ձեռնարկած ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային հակամարտության։

Իրան

Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն  բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով՝ նրա միջուկային ծրագրի և բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով:

Ուժերի կուտակման շրջանակներում ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խումբը:

Իրան

Եվս մեկ նավատորմ մոտենում է Իրանին. Թրամփը հուսով է, որ Թեհրանը գործարք կկնքի

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26