Լիտվան դադարեցրել է բեռնատարների մուտքը Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկում

1 րոպեի ընթերցում

Լիտվական կողմը կասեցրել է բեռնատարների մուտքը Բելառուսի հետ Մեդինինկայի սահմանային անցակետում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն։

«Դա պայմանավորված է մաքսային տվյալների բազայի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սահմանային կոմիտեն նշել է, որ ծանր բեռնատարների տեղաշարժը նախնական տվյալներով կվերսկսվի ոչ շուտ, քան ժամը 20:00-ն։

«Ուղևորատար տրանսպորտային միջոցների և ավտոբուսների մաքսային ձևակերպումները շարունակվում են սովորական ռեժիմով։ Մենք խորհուրդ ենք տալիս բեռնափոխադրողներին հաշվի առնել այս տեղեկատվությունը Լիտվա ուղևորություններ պլանավորելիս»,-հայտարարել է Բելառուսի սահմանային կոմիտեն։

Բելառուսական կողմից Բալթյան հանրապետություն թռչող օդապարիկների հետ կապված մի շարք միջադեպերից հետո Լիտվան 2025 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ մեկ ամսով կփակի Մեդինինկայի և Շալչինինկայի սահմանային անցակետերը՝ փակումը երկարաձգելու հնարավորությամբ։ Լիտվան երկու սահմանային անցակետերն էլ բացել էր անցյալ տարվա նոյեմբերի 20-ի գիշերը։

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին