ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն այս պահի դրությամբ բաց են

2 րոպեի ընթերցում

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները հունվարի 23-ին ժամը 16:20-ի դրությամբ բաց են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ ընդգծելով, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

«Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ, դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։

Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Նաիրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– նշված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին