Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԹ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը ողջունել է Մարկ Քլեյթոնի այցը Հայաստան և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ համագործակցությունը հետևողականորեն զարգանում է ու խորանում:

Մարկ Քլեյթոնն իր հերթին ընդգծել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր փուլ մտնելու կարևորությունը։

 

Հայերեն English Français Русский 中文

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը