Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրադրությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 19-ին պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը և մի շարք այլ միջազգային հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ բացի Գրենլանդիայից, կքննարկվի նաև իրադրությունը Սիրիայում և Իրանում։

Գրենլանդիան մտնում է Դանիայի Թագավորության կազմի մեջ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս։ Դանիան և Գրենլանդիան դեմ են արտահայտվել դրան, իսկ եվրոպական երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել Դանիային։

ՆԱՏՕ-ի գծով մի շարք եվրոպական գործընկեր երկրներ իրենց զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ զորավարժությունների մասնակցելու։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր փետրվարից Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի դեմ 10% մաքսատուրք սահմանելու մասին, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և կգործի մինչև ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գործարքի կնքումը:

Թրամփը նաև հաղորդագրություն է ուղարկել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ նշելով, որ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո այլևս պարտավոր չէ մտածել խաղաղության մասին: 

Եվրոպա

Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանալուց հետո այլևս պարտավորություն չի զգում «մտածել միայն խաղաղության մասին»

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ