Նավթի լցանավերը Վենեսուելայի նավահանգիստներից կհեռանան միայն ԱՄՆ-ի թույլտվությամբ

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նավահանգիստներից կկարողանան դուրս գալ միայն նավթի այն լցանավերը, որոնք մեկնելու համար ստացել են ԱՄՆ-ի թույլտվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 12-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահը հստակ ասել է՝ Վենեսուելայից կհեռանան միայն նավթի այն լցանավերը, որոնք ստացել են ԱՄՆ-ի թույլտվությունը, և մենք կշարունակենք կալանել այն նավերը, որոնք պետական ​​պատկանելություն չունեն», - ասել է Լևիթը։

Մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ դեռ շատ վաղ է խոսել Վենեսուելայում ընտրություններ կազմակերպելու մասին։ Միևնույն ժամանակ Լևիթը հայտնել է, որ Վենեսուելայի իշխանությունները՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի գլխավորությամբ, հոժարակամությամբ ցուցաբերում են համագործակցելու պատրաստակամություն։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100  մարդ է զոհվել։

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք