Աշխարհ

Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» ստորգետնյա զինապահեստին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» ստորգետնյա զինապահեստին

Մեծ Բրիտանիայի Միացալ Թագավորության և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ստորգետնյա զինապահեստներին, որոնք օգտագործվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետախուզական մանրամասն վերլուծությունները պաշտոնատար անձանց թույլ են տվել ենթադրել, որ   այդ պահեստում պահվել են զինամթերք և պայթուցիկներ։ Ստորգետնյա զինապահեստը գտնվել է լեռներում՝ Պալմիրայից հյուսիս։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակչությունը չի տուժել, իսկ գործողությունը իրականացրած կործանիչները բարեհաջող վերադարձել են իրենց տեղակայման վայրեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում