Ռուսաստան

Պուտինն ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում

1 րոպեի ընթերցում

Պուտինն ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում շրջագայություն է կազմակերպել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութը։

Նշվում է, որ  թանգարանում շրջել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։  

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախատեսված է առանձին հանդիպում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում