Օրբանը ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկ տրամադրելու որոշումը որակել է քայլ դեպի պատերազմ

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովում Ուկրաինային 90 միլիարդ եվրո անտոկոս վարկ տրամադրելու որոշումը Եվրոպային մոտեցնում է պատերազմի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Սա վատ որոշում է, որը Եվրոպային մոտեցնում է պատերազմի», - գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հավելել է, որ «սա դիտվում է որպես վարկ, բայց, իհարկե, ուկրաինացիները երբեք չեն կարողանա այն վերադարձնել, ուստի դա, ըստ էության, գումարի կորուստ է»։

Նա զգուշացրել է, որ «նրանք, ովքեր կանգնած են այս վարկի hետևում, կստանձնեն պատասխանատվությունը և դրա ֆինանսական հետևանքները»։

«Փոխառություն տրամադրելը ռեպարացիա վճարելու համար անհապաղ կհանգեցնի պատերազմի։ Մտածեք այդ մասին. երկու կողմը պատերազմում են: Դուք երրորդն եք, որը գնում է այնտեղ, հսկայական գումար է հավաքում կողմերից մեկից և տալիս է թշնամուն։ Ի՞նչ է դա նշանակում։ Սա պատերազմ է», - ընդգծել է Օրբանը։

Ինչպես հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի արդյունքների շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, Եվրամիությունը որոշել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնել սեփական բյուջետային միջոցներից։

Կոշտան պարզաբանել է, որ Ուկրաինան վարկը «պետք է վերադարձնի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ռեպարացիա վճարի»։ Նա հավելել է, որ ԵՄ-ն «իրեն իրավունք է վերապահում այդ վարկը մարել սառեցված ռուսական ակտիվների հաշվին»։

Այս որոշման նկատմամբ իրենց վետոյի իրավունքից հրաժարվելու դիմաց Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն մասնակցի վարկի տրամադրմանը։

Եվրոպա

ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում