Արտաքին քաղաքականություն

Թրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահ․ Լուկաշենկո

2 րոպեի ընթերցում

Թրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահ․ Լուկաշենկո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահ, եթե դադարեցնի Ուկրաինայում հակամարտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե այս հակամարտությունը դադարեցվի Թրամփի օգնությամբ, նա կմտնի պատմության մեջ։ Նրան Նոբելյան մրցանակ պետք չէ։ Նա պատմության մեջ կմտնի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախաղաղասեր նախագահ», - ասել է նա։

Լուկաշենկոն նաև նշել է, որ աշխարհը բոլորովին այլ կդառնա, եթե իրականացվի ամերիկյան «Հիմնական հնգյակ» (Core 5) նախաձեռնությունը։

«Ես լրատվամիջոցներից լսեցի, որ Թրամփը պատրաստ է ստեղծել հինգ պետություններից բաղկացած ինչ-որ դաշինք՝ Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, ԱՄՆ և Հնդկաստան։ Կարծում եմ, որ եթե այս դաշինքը կայանա, աշխարհը կարճ ժամանակահատվածում բոլորովին այլ կլինի»,– նշել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ եվրոպացիները չեն հասկանում, թե ինչ է ցանկանում Թրամփը։

«Թրամփը դիմել է Ասիային, քանի որ այն ապագա զարգացման հիմնական կենտրոնն է։ Այսօր Ասիան արագ զարգանում է, հիմնականում՝ Չինաստանի շնորհիվ»,- հավելել է Լուկաշենկոն։

Politico-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի մասնակցությամբ «Մեծ յոթնյակի երկրներ»-ին այլընտրանք հանդիսացող նոր հնգյակի ստեղծման հնարավորությունը, որը կկոչվի «Հիմնական հնգյակ»: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում