Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հարցեր

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ 

«Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել իմ ռուս գործընկերներին, Ռուսաստանի Դաշնությանը մեր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Մենք պետք է ձեզ հետ սերտ խորհրդակցություններ անցկացնենք հնարավոր ապագա իրադարձությունների վերաբերյալ», - ասել է Արաղչին։

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններն օրեցօր խորանում են։

Արաղչիի խոսքով՝ Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր դիրքորոշումներ շատ հարցերի շուրջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։ 

Նա նշել է, որ էներգետիկ ոլորտը Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ոլորտներից մեկն է, և որ ունեն բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ և նախագծեր՝ պատժամիջոցներին դիմակայելու, գազի և նավթի փոխադրման և վաճառքի ոլորտում համագործակցություն հաստատելու վերաբերյալ։

«Այսօր մենք հնարավորություն ունենք ավելի մանրամասն վերանայել մեր հարաբերությունները և ամրապնդել համակարգումը։ Մենք նաև հնարավորություն ունենք կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասել է նախարարը։ 

«Իրան-Ռուսաստան հարաբերությունները բնութագրվում են իրենց համապարփակությամբ և բազմակողմանիությամբ, քանի որ դրանք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական և անվտանգության բոլոր ոլորտները»,- ընդգծել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները շարունակվում են, և երկու երկրները գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։  

Հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր։

Հայերեն Русский

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին