Իրան

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Նախարարի ժամանումից կադրեր է հրապարակել Tasnim լրատվական գործակալությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Արաղչիին օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի Դաշնությունում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի և Իրանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են Մոսկվայում հանգամանորեն քննարկել միջազգային հրատապ հարցեր, ներառյալ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում