Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով չորսամյա երեխա է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով չորսամյա երեխա է զոհվել

Գազայի հատվածում օգոստոսի 23-ին Իսրայելի երկու օդային հարվածների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ չորսամյա տղա, ևս յոթ մարդ վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել են պաղեստինյան առողջապահական պաշտոնյաները։

Իսրայելը հայտարարել է, որ կուժեղացնի հարվածները՝ Գազայից Իսրայելի ուղղությամբ օդապարիկների, անօդաչու թռչող սարքերի և օդապարուկների արձակումներով պայմանավորվածի։

Իսրայելական կողմի հարվածներից մեկը հասցվել է անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Զավայդա քաղաքի շենքերից մեկին։

Օդային հարվածի հետևանքով շենքը վերածվել էր մետաղի և բետոնի կույտի։

Առողջապահական պաշտոնյաների հաղորդմամբ՝ երկրորդ օդային հարվածը հասցվել է մոտակայքում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին։

Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ ուսումնասիրում են երկու հարվածների հանգամանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում