Աշխարհ

Հայտնի են Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Շավհաթ Ուտեմիսովը հրապարակել է օգոստոսի 23-ին կայացած միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի պատգամավորների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform-ը, քվեարկությանը մասնակցել է 9 351 539 քաղաքացի, որ կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 74,08 տոկոսը։

Նախնական տվյալների համաձայն՝ «Әділет» («Ադիլեթ») կուսակցությունը ստացել է 6 528 948 ձայն կամ 71,17 տոկոս։ Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է 469 058 ընտրող՝ 5,11 տոկոսը։

«Байтақ» («Բայթաք») կանաչների կուսակցությունը ստացել է 97 751 ձայն կամ 1,07 տոկոս, իսկ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 285 395 ձայն կամ 3,11 տոկոս։

«Ауыл» («Այուլ») կուսակցության օգտին քվեարկել է 574 621 մարդ՝ 6,26 տոկոսը։ Ղազախստանի «Ақ жол» («Աք ժոլ») դեմոկրատական կուսակցությունը ստացել է 478 083 ձայն կամ 5,21 տոկոս, իսկ Respublica կուսակցությունը՝ 509 631 ձայն կամ 5,56 տոկոս։

Ընտրողների 2,51 տոկոսը քվեարկել է բոլոր թեկնածուների և կուսակցությունների դեմ։

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են՝ հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Նոր սահմանադրությամբ երկպալատ խորհրդարանից անցում է կատարվել միապալատ խորհրդարանի։

Ընտրվելու է խորհրդարանի 145 անդամ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում