Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին կմիանա ԿԳՄՍՆ ենթակայության ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման և լավարկման փաթեթը: Ըստ այդմ՝ համակարգին կմիանա ևս 18 մասնաճյուղ-թանգարան՝ համապատասխան սարքավորումներով:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ արդյունքում ամբողջական կդառնան տոմսային տնտեսությանը միացած ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանները:

Դեռևս 2023 թվականի նոյեմբերին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում ներդրվել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագիրը: Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառք, մուտքի հասանելիության վերահսկում և կառավարում: 

Ծրագրին միացած է նախարարության ենթակայության 19 թանգարան: 

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից: 

Ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները և ապահովել հաշվետվողականություն պետության և հանրության առաջ, ինչպես նաև ապահովել  ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում, հաշվետվություն: Ծրագիրը թանգարանային համակարգը դարձնում է ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող:

Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանների տոմսերը հնարավոր է  ձեռք բերել նաև օնլայն: 

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը