Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ Գավառի համայնքային գրադարանում

2 րոպեի ընթերցում

Գավառի համայնքային գրադարանի տնօրինության և գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանի նախաձեռնությամբ գրադարանում տեղի ունեցավ «Ես տերն եմ իմ ժամանակի» խորագրիրը կրող գրական ցերեկույթ, որը նվիրված էր հայ գրականության դասական  Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ԳՊՀ դասախոսներ, ստեղծագործողներ, գրադարանավարներ, Գավառ համայնքի ավագ և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկում գրադարանի աշխատակիցները հակիրճ ներկայացրին Հրանտ Մաթևոսյանի կենսագրությունն ու ստեղծագործական առանձնահատկությունները։ Այնուհետև գրողի ստեղծագործության մասին բանախոսությամբ հանդես եկավ գրական ցերեկույթի հատուկ հրավիրյալ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, «Հրանտ Մաթևոսյան» գրական մրցանակի դափնեկիր Վաչագան Գրիգորյանը, ով հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ մեծ գրողի կյանքի հետաքրքիր դրվագներին ու գրական հարուստ ժառանգությանը։

Ցերեկույթն ուղեկցվեց ընթերցումներով, բեմադրական հատվածներով և թեմատիկ գեղարվեստական կատարումներով։

«Հրանտ Մաթևոսյանը համաշխարհային ճանաչման հասած գրող է, հայ արձակը նոր բարձունքների հասցրած անզուգական մտավորական։ Նա իր ընթերցողի հետ միշտ խոսել է բացառապես անկեղծ, շիտակ լեզվով, միայն ու միայն հայրենի հողի, նրա վրա ապրող մարդու նկատմամբ ազնվագույն սիրով, ու դրանում է կայանում նրա անկշռելի մեծությունը։ Հրանտ Մաթևոսյանը միշտ կմնա արդիական, նրա թողած ստեղծագործությունները բոլոր ժամանակներում կարող են տալ ընթերցողներին հետաքրքրող հարցերի պատասխանները»,-բանախոսությունն ամփոփեց Վաչագան Գրիգորյանը։

Հայերեն

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է