Հայաստան

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գոռ Գևորգյանին պատկանող, Արարատի մարզ, Այնթապ, 15 փողոց 38 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ»  ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:--

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում