Մի քանի երկիր բոյկոտել են «Եվրատեսիլ»-ը Իսրայելի մասնակցության հաստատման պատճառով

3 րոպեի ընթերցում

Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հայտարարել են, որ բոյկոտում են 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, քանի որ Իսրայելին թույլատրվել է մասնակցել մրցույթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս երկրներն այն մի շարք երկրների թվում էին, որոնք կոչ էին անում բացառել Իսրայելին մրցույթից՝ Գազայի հատվածում ավելի քան 70 000 մարդու կյանք խլած պատերազմի, ինչպես նաև քվեարկության ժամանակ անարդար գործելակերպի մեղադրանքների պատճառով։

Ժնևում կայացած հանդիպման ժամանակ իսպանական RTVE հեռարձակող ընկերությունը կոչ էր անում գաղտնի քվեարկություն անցկացնել այս հարցի շուրջ։ Ըստ հեռարձակողի, սակայն, կազմակերպիչները մերժել են այդ դիմումը, որը «մեծացրել է անվստահությունը փառատոնի կազմակերպման նկատմամբ»։

Իսպանիան Եվրատեսիլի «Մեծ հնգյակի» երկրներից մեկն է՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին։ Նրանց երգիչներին թույլատրվում է անմիջապես մասնակցել եզրափակչին, քանի որ այդ երկրների հեռարձակողները ամենամեծ ֆինանսական ներդրումն են կատարում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) համար։

Իռլանդական RTÉ ազգային հեռուստառադիոընկերությունը նույնպես մասնակցությունից հրաժարվելիս նշել է Գազայի հատվածում «մարդկային կյանքի սարսափելի կորուստները և այնտեղ տիրող մարդասիրական ճգնաժամը»։

Իսկ, օրինակ, Գերմանիան հայտարարել էր, որ իրենք դուրս կգան մրցույթից և չեն հեռարձակի «Եվրատեսիլ»-ը, եթե Իսրայելին չթույլատրվի մասնակցել։ 

Ժնևում կայացած հանդիպմանը մասնակցել է շուրջ 50 հեռարձակող՝ քննարկելու մրցույթի ապագան։ Նրանք քվեարկել են նոր կանոնների շուրջ, որոնք կոչված են խոչընդոտելու կառավարությունների և երրորդ կողմերի միջամտությունները՝ անհամաչափ կերպով առաջ մղելու իրենց ցանկալի երգերը և ազդելու քվեարկողների վրա։ Այս քննարկման անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Իսրայելի դեմ մեղադրանքներ էին ներկայացվել մրցույթում իր մասնակից Յուվալ Ռաֆայելին անարդար կերպով աջակցելու ու առաջ մղելու համար։ 

BBC-ն նշում է, որ այդ կանոնների ընդունումը կապված էր մի դրույթի հետ, որով անդամները համաձայնում էին չքվեարկել Իսրայելի մասնակցության շուրջ։ 

«Այս քվեարկությունը նշանակում է, որ EBU-ի բոլոր անդամները, որոնք ցանկանում են մասնակցել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին և համաձայն են պահպանել նոր կանոնները, իրավունք ունեն մասնակցելու», - նշել է EBU-ն։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում