Պատգամավորը կոչ է արել խստացնել թափոնների այրման համար պատասխանատվությունը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակին հակազդելու համար անհրաժեշտ է խիստ վերահսկողություն և պատասխանատվություն թափոնների այրման դեպքերի նկատմամբ՝ թե՛ աղբավայրերում, թե՛ համայնքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիելյանը նշեց, որ աղբավայրերում և չվերահսկվող տարածքներում այրման պատճառով առաջացող ծուխը պարունակում է վտանգավոր քիմիական նյութեր, որոնք երկարաժամկետում բարձրացնում են քաղցկեղային և այլ հիվանդությունների ռիսկերը։

Պատգամավորը շեշտեց, որ մայրաքաղաքի օդի աղտոտվածության հիմնական պատճառներից են շինհրապարակներում չցողարկվող տարածքները, շինարարական մեքենաների չհսկվող շրջառությունը, ֆիլտրեր չունեցող արտադրամասերը, Երևանի ներսում գործող ավազի հանքը, բաց բեռնատարներով ավազի և հողի փոխադրումը, համայնքներում աղբավայրերի շարունակական այրումը։

«Մայրաքաղաքն այսօր մառախուղի նման փոշու մեջ է։ Սա աշխարհագրական դիրքից չէ։ Սա վերահսկողության բացակայությունից է»,- նշեց նա։

Դանիելյանը պահանջեց խստացնել պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ վնաս պատճառող համայնքապետերը պետք է կրեն քրեական պատասխանատվություն։

Պատգամավորը առաջարկեց բազմապատիկ բարձրացնել տուգանքները առանց ցանցերի շինարարությունների, չցողարկված տարածքների, բաց բեռնատարներով ջարդոն, ավազ կամ հող տեղափոխելու, շրջակա միջավայրին վնասող արտադրամասերի համար։

«Ոչ ոք գումար աշխատելու իրավունք չունի մարդկանց առողջության հաշվին։ Պետք է տուգանվեն ոչ թե մի քանի տասնյակ հազարով, այլ տասնապատիկ»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ու ընդդիմությունը միասին չվերահսկեն այս իրավիճակը, որքան էլ առողջապահական օրենքներ ընդունվեն, մարդիկ շարունակելու են տուժել։ 

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին